Լրահոս 24/7

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է. Դատախազություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է։ Այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«2005- 2010 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող դիտավորությամբ գործողություններ և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և դրանց օժանդակություն կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2023 թվականի մայիսի 26-ին Վաչագան Ալեքսանդրի Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) և 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): 

2023 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հարցման պատասխանում։

Հայկ Մագոյան

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

9 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

11 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

12 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

12 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

12 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

13 hours ago