Մշակույթ

Օնտարիոյում «Հայկական ժառանգության ամիս» է անցկացվել

Դեսպան Անահիտ Հարությունյանը Օնտարիո նահանգի խորհրդարանում մասնակցեց հայկական ժառանգության ամսվան նվիրված առաջին ընդունելությանը, որին ներկա էին նաև Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը, նահանգի կառավարության և խորհրդարանի բազմաթիվ անդամներ։

Դեսպան Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ մշակութային բազմազանությունը խթանելու Կանադայի անխախտ հանձնառությունը, բազմազանության ընդունումը և Օնտարիոյի կողմից ներառականությանը տրվող կարևորությունը ստեղծել են մի հասարակություն, որն այսօր նշում է հայկական մշակույթի հարստությունը, Տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանին՝ Օնտարիոյում մայիս ամիսը հայկական ժառանգության ամիս հռչակող 105-րդ օրինագիծը հովանավորելու գործում իր դերակատարության համար։

Նշենք՝ օրենսդիր ժողովն առաջինն է Կանադայում, որ ընդունել է օրենք, որով հարգանքի տուրք է մատուցվում Օնտարիոյում բնակվող հայերին՝ իրենց գործուն ներդրումի և Կանադայի հանրային, քաղաքական կյանքում ավանդի համար:

Միջոցառման ժամանակ պատգամավոր Արիս Պապիկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ֆորդին, նախարարներին՝ իրենց միաձայն աջակցության ու օժանդակության համար։

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանն էլ իր խոսքում նշել է. «Հայերն այս նահանգի անբաժանելի մասնիկն են, և հակառակ նրան, որ մայրենի հողից հազարավոր մղոններ հեռու են, կարողացած են պահպանել իրենց մշակույթը և ավանդները»:

Պատգամավոր Պապիկյանը միջոցառման ժամանակ նաև ներկայացրել է իր հեղինակությամբ գրքույկը, որում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի՝ դեպի Կանադա գաղթի պատմությանը, կանադահայերի նշանակալի ավանդին՝ նահանգի հանրային, մշակութային, կրթական, տնտեսական և քաղաքական շրջանակներում, Կանադայի բանակի կողքին՝ Օնտարիոյի հայ համայնքի մասնակցությանն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, ինչպես նաև՝ Կանադայի մարդասիրական օժանդակությանը՝ Ցեղասպանությունը վերապրող հայ ժողովրդին, «Ջորջթաունյան տղաներ» մարդասիրական առաքելությանը, դաշնային և նահանգային օրենսդիր ու գործադիր մարմինների կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

47 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago