Լրահոս

Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց. Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իրեն առևանգելու դեպքին։ 

«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առևանգումը մեքենան նստելու չէր վերաբերում։ Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքին անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ»,- ասել է նա։

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերն օրենքին համապատասխան մեկնաբանություն ստանան։ Իր գործն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը աշխատակիցների գործն է։

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

1 minute ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

25 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

40 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

48 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

59 minutes ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

1 hour ago