Լրահոս 24/7

Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը

Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։

Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

Միաբանական համագումարը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, հայտնում են Մայր Աթոռից։

Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծեց, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։Բացման խոսքին հաջորդեց համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։

Համագումարի առաջին նիստը վարում էր Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ» թեմայով զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձավ երիտասարդների հոգևոր դաստիարակության կարևորությանը, նրանց բարոյական և ազգային կերտվածքի ձևավորմանը, հոգևոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաև հոգևոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։

Զեկույցից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ և ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։

Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաև Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ:

Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի և Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին:

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 minutes ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

1 hour ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

2 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

3 hours ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

4 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

7 hours ago