Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ոլորտային առաջնահերթություններին, ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական և գործազրկության ապահովագրության համակարգերի ներդրման հնարավորություններին։
Ընդգծելով միջազգային նորմերի կիրարկման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը խոսել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապօրինի շրջափակման և հումանիտար աղետի վտանգ ստեղծելու մասին։ Նախարարը շեշտել է, որ ավելի քան վեց ամիս է արցախցիները զրկված են առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄԿ ղեկավար կազմի մասնակցությամբ՝ Հայաստանում 2023 թ․ նախատեսվող ֆորումի կազմակերպման մանրամասները, որը նպատակ ունի ուսումնասիրել գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում աշխատանքի և զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։
Ընդգծվել է ֆորումի կարևորությունը, այն է՝ երիտասարդների համար արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորությունների ստեղծումը, սոցիալական արդարության երաշխավորումն ու ոլորտային վերջին միտումների ու նորարարությունների ներկայացումը։
Դիտարկվել է նաև ԱՄԿ աջակցության հնարավորությունը՝ գործազրկության ապահովագրության, աշխատաշուկայի խթանման և ծերացման կանխարգելման քաղաքականությունների մշակման գործընթացներում, ինչպես նաև տարեցների ակտիվ ծերացմանն ու կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերում։
Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…