Լրահոս 24/7

Մեր ժողովուրդը պետք է իր հավաքական կամքը արտահայտի․ Արամ Ա

Երեքշաբթի, 6 Յունիս 2023-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին հետ, այցելեց Կանդայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։

Շքախումբին մաս կը կազմէին.- Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, Կրօնական Ժողովի ատենապետ Գերապատիւ Տ. Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեան, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Պարոյր Վարդապետ Շէրնէզեան եւՄեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի Համա-ատենապետ Գրիգոր Մահսէրէճեան։

Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը հիւրընկալուեցան, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Անահիտ Յարութիւնեանի եւ դեսպանատան անձնակազմին կողմէ։ Դեսպանը նախ բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան, որ ընդառաջեց եւ այցելեց Օթաուայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն։

Ապա, Հայրապետը ըսաւ,- «տարբեր մօտեցումները պէտք չէ շփոթել մեր միասնականութեան հետ։ Տարբերութիւններ կան, սակայն հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ»։

«Այդ սկզբունքով է, որ կը գործէ նաեւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը։ Մենք որպէս Հայաստանի քաղաքացի նոյն կամքը կ՚արտայայտենք», եզրակացուց դեսպանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

1 hour ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

2 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

2 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

3 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

3 hours ago