«Պրոբացիայի ծառայության գործառույթներն ավելացել են, գրեթե կրկնապատկվել են՝ նոր պատիժների կատարմամբ և նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով օրակարգային 44 որոշումներից զեկուցվող երեք նախագծերից մեկը:
Թվարկելով ավելացած գործառույթները՝ նախարարը հիշատակեց ազատության սահմանափակումը, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, այլընտրանքային խափանման միջոցները, տնային կալանքը և վարչական հսկողությունը, անվտանգության միջոցները, որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու և հոգեբանական օգնություն ցուցաբերելու պարտականության կատարման ապահովումը: Ըստ Մինասյանի՝ ավելացել է պրոբացիայի գործառույթների այցերը շահառուների աշխատավայրեր, բժշկական օգնության իրականացման այլ վայրեր:
Նա հայտնեց, որ գործառույթների ծավալի մեծացման հետևանքով որոշ մարզերում անհրաժեշտություն է առաջացել ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ստեղծել պրոբացիայի շահառուների ընդունելությունը, իրականացնել համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները:
«Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրեին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն նրանց իրավունքներն ու պարտավորությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,-հայտնեց Գրիգոր Մինասյանը: Շարժական գրասենյակների ներդրմամբ, ըստ նախարարի, կոպտիմալացվեն մարզային որոշ բնակավայերի գրասենյակները, որոնց շահառուները քիչ են և դրանք կմիավորվեն մարզկենտրոնների գրասենյակների հետ:
Նա հայտնեց, որ ձեռք է բերվելու նաև 17 նստատեղ ունեցող տրանսպորտային միկջոց Արարատ քաղաքում պրոբացիայի կենտրոնի բարենպաստ վերականգնողակ ծրագրեր իրականացնելու նպատակով այլ մարզերից շահառուներին տեղափոխելու համար։ Գրիգոր Մինասյանը նաև տեղեկացրեց, որ շրջիկ պրոբացիոն գրասենյակիներ ձեռք բերելու համար «Գնումների մասին» օրենքով մրցույթ է հայտարարել և արդեն կնքվել է պայմանագիր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…