Լրահոս 24/7

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի կողմերին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 8-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ․ հայտնում է BelTA-ն։ «Մեր երկրների երկխոսությունը հավաքական անվտանգության ամրապնդման ոլորտում ներկայումս ավելի արդիական է, քան երբևէ: Ձեզնից շատ բան է կախված»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Այս օրերին Մինսկում ընթանում է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Նրանք նախատեսում են քննարկել կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցառումները։ Նախատեսվում է նաև դիտարկել ՀԱՊԿ «Նեմնիկ» տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկման մարմինների և միջոցների կազմավորումների և այլ փաստաթղթերը։

Բելառուսի նախագահը կոչ է արել լուծել ՀԱՊԿ տարածքում հակամարտությունները։ «Այդ հակամարտություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն է»,- ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։ Բելառուսի ղեկավարը կողմերին հորդորել է «խնդրին լուծում գտնել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»։

Թիվ 1

Recent Posts

Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…

5 minutes ago

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

16 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

16 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

16 hours ago