Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները վերադարձել է նախկին մակարդակին։ РБК-ն, հղում անելով Politico-ին, գրում է, որ այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը։ Խնդիրն, ըստ նրա, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:
«Այս տարվա սկզբից Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ մոտավորապես նախապատերազմական մակարդակով», – ասել է Օ’Բրայենը ՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները:
Նա նշել է, որ այդ բաղադրիչները շատ կարևոր են ժամանակակից զենքի արտադրության մեջ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն հայտնաբերել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…