Քաղաքականություն

«Փաստաթուղթը գրեթե պատրաստ է». Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

«Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, տևել են ինը ժամ։ 

«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության ավարտուն փուլում է։ Երկու-երեք հակասություն կա, որ դեռ պետք է քննարկվեն, բայց համաձայնեցված են այն կետերը, թե որտեղով է անցնելու երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը»,- ասել է Օվերչուկը։

Ըստ Օվերչուկի՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

Նա նշել է, որ բոլոր կողմերը պատրաստ են դրա «շուտափույթ մեկնարկին»: Ճշտող հարցին՝ քննարկվո՞ւմ է վերահսկողությանն ու անվտանգությանը Ռուսաստանի ԱԴԾ-ի հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկն ասել է. «Դա կախված է Հայաստանից», – հաղորդում է Sputnik Արմենիան։ 

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago