Լրահոս 24/7
10.06.2023

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի կալանքը 3 ամսով կերկարաձգվի

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի կալանքը 3 ամսով կերկարաձգվի

Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում քննվում է ապրիլի 7-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից՝ Հուսեյն Ախունդովի գործը։ Այս մասին գրել է «Հետքը»։

Վերջինս մեղադրվում է ապրիլի 12-ին Շղարշիկ գյուղում «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ։Կալանքի երկարաձգման՝ հանրային մեղադրողի միջնորդությանը կողմերից ոչ մեկը չառարկեց։ Ախունդովը ևս համաձայն էր կալանքի երկարաձգմանը. նա ասաց, որ դատավորն ինչ կորոշի, ինքը համաձայն է։ Դատավարության սկզբում մեղադրյալը հաստատեց, որ չունի հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ։ 20-ամյա ամբաստանյալ Հուսեյն Ախունդովը նշեց, որ ապրել է Ապշերոնի շրջանի Մեհդիաբադ գյուղում, ունի չորսամյա կրթություն, ամուսնական կարգավիճակի մասին դատարանի հարցին ադրբեջանցի զինծառայողը պատասխանեց, որ նշանված է։Վերջինս ծառայությունն իրականացնելիս է եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում։

Դատարանը որոշեց Հուսեյն Ախունդովի կալանքը երեք ամսով երկարձգել։ Դատավարության հետագա ընթացքը իրականացվում է դռնփակ։ Տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ՝ նիստին մասնակցում են նաև սպանված Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքի անդամները՝ զավակները, քույրերը։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովի նկատմամբ հանրային քրեական վարույթ էր հարուցվել ապրիլի 14-ին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Լրահոս
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
13:17
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
12:59
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը