Լրահոս 24/7
06.08.2026

Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մաիսն ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։

Մեկնաբանելով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության կարգավորման ֆոնին, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակման վերաբերյալ, դիվանագետը ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։

«ենք երկար տարիներ դիվանագիտական ​​հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձությունները հանգեցրին Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտության ճանաչմանը: Եթե նայեք վերջին իրադարձություններին, ես շատ եմ ճանապարհորդել Դաղստան, Չեչնիա, Սոչի, Կրասնոդար և եղել եմ Ադրբեջանում։ Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև կա հսկայական կապ։ Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև»,- ընդգծել է նա։

Նա շեշտել է, որ Ադրբեջանում՝ Բաքվի ամենամեծ շրջաններից մեկը կոչվում է Մուլթան Սարայ (Մուլտանի քարավանատուն ), իսկ Մուլթանը Պակիստանի երրորդ կամ չորրորդ խոշորագույն քաղաքն է։

«Պակիստանում կա զգալի թվով հայ բնակչություն։ Քչերը գիտեն դա, բայց երկրի ամենաբարձր ռազմական պարգև ստացողներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր էր»,- հայտնել է դեսպանը։

Նա նաև մանրամասներ է պատմել Դուբայում հայերի և պակիստանցիների միջև հարաբերություններից։

«Ես նաև եղել եմ Դուբայում։ Այնտեղ բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել հայերի և պակիստանցիների միջև։ Սա խթանում է մարդկանց միջև շփումներին, զարգացնում առևտուրը և խթանում մշակույթը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», – նշել է դիվանագետը։

Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին պատմել է, որ դեռ մանկուց երազել է Կովկասի պատմության մասին գրքեր կարդալու մասին։ 

«Ես պատիվ եմ ունեցել այցելելու այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և շրջաններ: Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ, և Հայաստանը դրանց շատ կարևոր մասն է կազմում: Ես տեսնում եմ, թե ինչպես են ներկայումս զարգանում մարդկանց միջև շփումները և գործարար կապերը Հայաստանի և Պակիստանի միջև», – եզրափակել է նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է