Լրահոս 24/7
10.06.2023

Հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին. Շարմազանով

Հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը գրում է.

«Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը։ 1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Այդ ժամանակ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու գաղափարին դեռևս չէր սատարում Ռուսաստանը։

Դա ակնհայտ է դառնում Քեմալ-Կարաբեքիր զրույցի ընթացքում, երբ 1920-ի օգոստոսին Մուստաֆա Քեմալը Քյազիմ Կարաբեքիրին ասում է, որ Հայաստանի վրա հարձակմանը դեմ է հանդես գալիս Ռուսաստանը։

Հայաստանի կառավարությունը 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Սովետական Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղում,Նախիջևանում և Զանգեզուրում տեղակայվելու էին ռուսական զորքերը՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունը։

Այսինքն ՝Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը,հայ բնակչության անվտանգության երաշխավորն ու մեր հիմնական գործընկերը պետք է դառնար Խորհդային Ռուսաստանը։

Բայց Արևմուտքը չէր ցանկանում դրա հետ հաշտվել ու ծրագրել էր տարածաշրջանից դուրս մղել Խորհրդային Ռուսաստանին։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։

Դա թղթե վրա շատ հայանպաստ, բայց իրականում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու պայմանագիր էր։

Մենք ունեինք ընտրություն. կամ Ռուսաստա՞ն, կամ՝ Արևմու՞տք/Անտանտի երկրներ/: Ընտրեցինք Արևմուտքը ,որը մի քանի ամսից հանգեցրեց ՀՀ կործանմանը։ Այդ ամենից օգտվեց Քեմալական Թուրքիան ու սերտացրեց իր հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ՝ ստանալով վերջինից նույնիսկ ռազմական օգնություն։1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը սեպտեմբերի վերջին դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն տրամադրել։Կրկնում եմ ՝ Հայաստանն օգնության խնդրանքով դիմեց դաշնակից Արևմուտքին/Անտատի երկրներին/,սակայն ստացավ մերժում։ Սա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեր պատմության ամենախայտառակ պայմնագրերից էր.այդ պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Այս աղետալի պայմանագիրը կյանքի չկոչվեց, քանի նոյեմբերի29-ից-դեկտեմբերի 2-3-ը Հայաստանում ձևավորվեց նոր՝Խորհրդային Հայաստանի իշխանություն։ Սա է իրական պատմությունը Կարսի անկման վերաբերյալ։ Հետագայում 1921-ի մարտի 16-ի և 1921-ի հոկտեմբերի 13-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Կարսի մարզն անցավ Թուրքիային։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ կործանարար չէին, բայց այնուամենայնիվ հայանպաստ չէին։ 1920-ականներին Քեմալական Թուրքիան աստիճանաբար սառեցնում էր իր հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ ու դառնում է հստակ դեպի Արևմուտք կողմնորոշում ունեցող պետություն։ Արևմուտքը «քցեց» Հայաստանին, իսկ Թուրքիան՝ Խորհրդային Ռուսաստանին՝ հետագայում դառնալով ՆԱՏՕ-ի անդամ։

Իսկ որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը։

1. Արևմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս։

2. Թուրքիան նույնքան գեղեցիկ խոստումներ է տալիս Ռուսաատանին ու հետո «քցում» վերջինիս՝ դաշնակցելով Արևմուտքի հետ»։

Լրահոս
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել