Լրահոս 24/7
11.06.2023

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի հունիսի 11-ին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի հունիսի 11-ին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Արարատյան Հայրապետական թեմի կայքում նշվում է, որ Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

«Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:

Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը:

Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին:

Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է», – նշվում է Արարատյան Հայրապետական թեմի կայքում:

Լրահոս
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
13:17
Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
12:59
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը