Չինաստանում՝ Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։
Միջադեպի պատճառ է դարձել Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի բացակայությունը։ Արգենտինայի և Իսպանիայի անձնագիր ունեցող ֆուտբոլիստը որոշել է առանց համապատասխան փաստաթղթի այցելել Չինաստան, ներկայացնելով ոչ թե արգենտինական, այլ՝ իսպանական անձնագիրը: Իսկ Իսպանիայի քաղաքացիները ՉԺՀ առանց վիզայի մուտքի թույլտվություն չունեն։ Օդանավակայանում իսպանական անձնագիր տրամադրելով՝ ֆուտբոլիստը ստիպված է եղել մոտ երկու ժամ մնալ, մինչ ՉԺՀ միգրացիոն ծառայությունը նրան շտապ վիզա էր տրամադրել․ այս մասին «Ռադար Արմենիա» լրատվականը տեղեկացավ օտարերկրյա լրատվամիջոցներից։
Արգենտինայի հավաքականը Չինաստան էր ժամանել՝ մասնակցելու Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։
Կարճ ժամանակ անց միջադեպը հարթվել է, և Մեսսիին թույլատրել են մուտք գործել երկիր։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…