Լրահոս 24/7

Երևանում հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով հունիսի 11-ին Գայի պողոտայում շահագործման հանձնվեց ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը: Փոփոխությունն իրականացվել է հաշվի առնելով պողոտան սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին տրանսպորտի երթևեկության խտությունը: Գայի պողոտայի առաջին երթևեկելի գոտիով այսուհետ կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Փոփոխության վերահսկումը կիրականացվի տեսալուսանկարահանող սարքերով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց 5163 գրությունից շուրջ 70%-ն արդեն փակվել է: Այդ թվում՝ ինքնակամների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ, որոնց վերաբերյալ պատրաստվել են քաղաքապետի որոշման նախագծեր: Զեկուցվել է, որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում փակվել կամ պատասխան է տրամադրվել 1337 գործի, կազմվել է քաղաքապետի 126 որոշման նախագիծ, մինչդեռ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմվել էր ընդամենը 40 որոշման նախագիծ:

Համայնքային միջոցներով գնված նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսների ամբողջական խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում դրանք ևս կսկեն սպասարկել քաղաքի բնակիչներին:

Ամիրյան փողոցում ավարտական փուլում է օդային մալուխները գետնի տակ տեղափոխելու գործընթացը: Ծրագիրն իրականացվում է նաև Աճառյան փողոցում: Նախագծով «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:

Համայնքը խզել է մայրաքաղաքի Էրեբունի ու Նուբարաշեն և Շենգավիթ ու Աջափնյակ վարչական շրջաններում փոսալցում իրականացնող կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը: Դժգոհություն հայտնելով աշխատանքների ընթացքից՝ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ խնդիրը հրատապ լուծում ստանա:

Երևանյան կարևոր նախագծերն ու ծրագրերն «Ակտիվ քաղաքացի» հարթակում կդրվեն հանրային քննարկման: Հանձնարարվել է մասնավոր հատվածից ստացված առաջարկները ևս տեղադրել հարթակում, որ բնակիչներն այդ ծրագրերը ևս քվեարկելու հնարավորություն ունենան:

Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago