Լրահոս 24/7

Տեղի կունենա Աշոտ Փաշինյանի ցուցահանդեսը

Հունիսի 13-ից հուլիսի 7-ը Երևանի Հրաչյա Քոչար 13 հասցեում գործող «Ստուդիո 20»-ում Արտ Բազիսը ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները։

««Պատկեր-ացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ Բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։

Երկու արվեստագետն էլ կիսատ թողելով արվեստի ակադեմիական կրթությունը՝ ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու եւ իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի եւ պատկերի պատկեր-ացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձեւեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։ Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկեր-ացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։ Արվեստագետները համարում են, որ լավ նկարել իմանալը միգուցե խանգարում է լավ նկարելուն։

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է։ Նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով։ Սկզբում աբստրակցիաներ, կոնստուտիվիստական կոլաժներ էր անում, սակայն տարիներ առաջ՝ կոլեկտիվ նկարչական առօրյան մեծ դեր ունեցավ նկարչության մասին պատկերացումների ձեւավորման համար։

Վահագն Մանգասարյանի հիմնական գործը նկարելն է։ Չնայած ծնվել է նկարչի ընտանիքում եւ մանկությունից նկարել, սակայն ինչ-որ պահից, իր համար հեղափոխական պահից սկսած այլ կերպ է սկսել նկարել, եւ հենց այդ կերպ նկարված գործերն են ներկայացված այս ցուցահանդեսին։ Նա համարում է, որ նախկինում ինքը հենց նկարում էր վատ՝ գիտուն նկարողների նման։Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։

Այս ցուցահանդեսը առիթ է ցույց տալու, թե ինչպես են արվեստագետները նկարում որպես ընթացք եւ ինչպիսի կոնցեպտներ ու էսթետիկաներ են առաջարկում նկարչության եւ առհասարակ արվեստի ներկա իրադրության մեջ եւ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արվեստի եւ առհասարակ հանրության հայաստանյան կոնտեքստում՝ մեդիաների կողմից անընդհատ պատմականացնող հետաքրքրաշարժ վերաներկայացումների մրցակցող դրությունից անդին»,- նշված է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

6 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago