Լրահոս 24/7

Հակակարկտային կայանների հարցը լուծելու փոխարեն նորից ամբողջ պատասխանատվությունը բարդում եք գյուղացու վրա. Դանիելյանը՝ Քերոբյանին

«Օրերս կարկուտի պատճառով Հայաստանի բազմաթիվ գյուղեր մեծ վնասներ են կրել, գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, շատ տեղերում գնահատում չի իրականացվել, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ընդգծեց, որ բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքի, նաև քանակի հետ կապված խնդիրների մասին։

«Գյուղացիները մեծ վնասներ են կրում, շատ տեղերում մարդիկ իրենց ապրուստի միջոցից զրկվելով՝ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե արդյո՞ք գնահատվել է գյուղացիների կրած կորուստները, ի՞նչ քայլեր են արվում։

Վ.Քերոբյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է Հայաստանում աշխատում է ձևավորել գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկան։

«Ամեն տարի մենք սուբսիդավորում ենք ապահովագրավճարների էական մասը, այնպես որ գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում նաև կարկուտից ապահովագրել իրենց բերքը։ Այսքանով մենք համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։

Մենք չենք կարող այն գյուղացիներին, ովքեր չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցենք այն ծավալով, որը որ պետք է ապահովագրական ընկերություններն անեին և դրա համար էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն պրոդուկտը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսություններն ու գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը, չապահովագրեն իրենց բերքը, իրենց ռիսկն է, մենք այստեղ լրացուցիչ որևէ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ամեն տարի ավելանում են ապահովագրվող տարածքների ծավալները, ամեն տարի մտցնում են բերքի նոր տեսակներ, ընդգրկվում են նոր ռիսկեր։

«Այսօր մեր ապահովագրական պրոդուկտը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,- ասաց նա։Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ որ ապահովագրությունը շատ քիչ բույսերին է վերաբերում։

«Նաև ձեր պատասխանից հասկացա, որ գյուղացիները նորից մենակ են մնում իրենց պրոբլեմների առաջ։

Կրկնում եմ՝ կան հակակարկտային կայաններ, որոնք քիչ են, ոչ արդյունավետ։ Դուք այս հարցը լուծելու փոխարեն նորից ամբողջ պատասխանատվությունը բարդում եք գյուղացու վրա»,- ասաց Դանիելյանը։Նրա խոսքով, այս պահին գյուղացին լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ կամ արտագաղթի ճանապարհը պետք է բռնի կամ իր տուն-տեղը թողնի բանկերին ու վարկային կազմակերպություններին։

Վահան Քերոբյանը համաձայն չէ, որ գյուղացիներին մենակ են թողնում։ Նա նշեց, որ այս տարի ժողովուրդը և կառավարությունը մոտավորապես 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնում գյուղատնտեսության վրա։

«Կտրականապես համաձայն չեմ ձեր տեսակետի հետ։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ։

Գյուղատնտեսությունը կառուցվածքային փոփոխության է ենթարկվում, այսինքն ավանդական գյուղատնտեսությանը գալիս է փոխարինելու ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությունը և այդ փոփոխությունների ազդեցությունը վիճակագրական թվերի վրա որոշ ժամանակ անց կերևա»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

44 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago