Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
«Սևրից Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է. դա արել են Խատիսյանն ու Վրացյանը Հայ-թուրքական վերջին պայմանագիրը Կարսն է՝ 1921թ. հոկտեմբերի 13:
Հայաստանն այն վավերացրել է 1922-ին: Եթե մենք մերժում ենք Կարսը (մի կողմ եմ թողնում, թե ինչ սպառնալիք է գալու Թուրքիայից), ապա դրան նախորդել է Ալեքսանդրապոլը, որը Կարսից շատ ավելի վատն է:
Եթե ասում ենք, որ Ալեքսանդրապոլն էլ օրինական չէ, ապա Բաթումն է դրան նախորդել՝ 10-11 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստան՝ Երևանն ու Սևանի ավազանը:
Բա Սևրը՝ կհարցնեք: Սևրից ՀՀ-ն հրաժարվել է 1920թ նոյեմբերին: Դա արել են Ալեքսանդրապոլի հայկական պատվիրակության ղեկավար Խատիսյանն ու ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանը:
Երբ որևէ պատմաբան կամ բիզնեսմեն Սևրն է մեջտեղ բերում՝ հայրենասեր երևալու կամ ուղղակի փող աշխատելու նպատակով, դա դեռ ոչինչ:
Բայց երբ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էր 1920-ի մահաբեր ամռանը դա համարում իրավական, դե ֆակտո գործող, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում, Սևրի օրով ուղերձ հղում, դա արդեն աղետի նախերգանքն էր:
Աղետ, որից մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, ունեինք խուսափելու բազմաթիվ հնարավորություններ, բայց նախընտրեցինք հերոսական պարտությունն ու համազգային ստորացումը»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…