ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի կազմով օրերս խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Խոսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում ընդգծել ենք, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:
Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան իր հերթին նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, և իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…