Լրահոս 24/7

Իշխան Սաղաթելյանը հաստատել է՝ Գերագույն ժողովը թեժ է անցել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հետ տարաձայնությունների մասին լուրերին։

«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության, և՛ ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։

Միաժամանակ նա նշել է, որ ՀՅԴ վերջին գերագույն ժողովը թեժ է անցել. «Այո՛, Դաշնակցության բոլորը ժողովներն անցնում են թեժ՝ հատկապես այս մեկը, քանի որ որևէ դաշնակցական չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Այո՛, մենք ունեցել ենք շատ բուռն քննարկումներ, Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որոշումներն իրագործելու գործին», – նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորությունները

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։…

29 minutes ago

Հիմա պատրաստվում են համահավաք ու՞ր վերադառնալ

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երբ…

47 minutes ago

Թրամփը զայրացած է ԵՄ-ի սահմանած մաքսատուրքի վրա

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…

1 hour ago

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…

2 hours ago

Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…

2 hours ago