Լրահոս 24/7

Հայաստանի ու Լիտվայի ոստիկանությունները կհամագործակցեն

Վիլնյուսում ստորագրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ՆԳՆ առընթեր ոստիկանության դեպարտամենտի համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։

Հանդիպման նպատակն էր՝ ամրապնդել և զարգացնել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով:

Վահե Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:Հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ եղավ նաև կիբերհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։Կողմերը մտահոգություն հայտնեցին նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։Վահե Ղազարյանը նշեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։

Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում. Ուշակով

Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…

9 minutes ago

ԱՄՆ-ը կդադարեցնի ATACMS-ի մատակարարումները Ուկրաինային

Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…

27 minutes ago

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…

38 minutes ago

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

59 minutes ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

1 hour ago

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ներում

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…

1 hour ago