Լրահոս 24/7

Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին։

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք Թուրքիայի նախագահի հետ, քննարկում ենք տրանսպորտի հարցերը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն է՛լ ավելի է մեծանում։

Կասպից ծովով, հետագայում Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի ավելանում է և կշարունակի աճել։ Ուստի մենք ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները»։ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է, ինչքան շուտ բացվի, այնքան լավ։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ մեր ջանքերը կավելացնենք։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կազդի տարածաշրջանում գործարար համագործակցության վրա», հավելել է Ալիևը։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago