Քաղաքականություն

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գա. Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գա։ 

«Ինչ վերաբերում է հասարակությունը մոբիլիզացնելու ուղղությանը, ակնհայտ է, որ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդիմադիր դաշտը հիմա ամեն ինչ պետք է անեն միասնական ճակատով հանդես գալու, սա համազգային, համաժողովրդական խնդիր է։

Դրա համար մեր մոտեցումը հետևյալն է՝ որևէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել՝ կասեցնելու համար, իսկ կասեցման համար շատ ժամանակ չունենք: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա»,- ասել է նա։ 

Ըստ Արծվիկ Մինասյանի եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, այս իշխանությունը գնալու է դրան. «Մեր համախմբման նպատակը պետք է սա լինի, ու մենք ողջունում ու աջակցում ենք ցանկացած ընդդիմադիր շարժմանը, որը միտված է այս միասնական ճակատը ձևավորելուն»:

Մինասյանն ասել է նաև, որ երբ  իշխանությունն ավարտվեց,  գալու է պատասխան տալու ժամանակը, իսկ պատասխանը դաժան է լինելու. «Պատասխանատվության ամենախիստ դրսևորմանն են արժանի այս իշխանությունները»։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

44 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago