Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե իրենց կանխատեսումների համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս։
«Մենք 1 տոկոս ավելացրել ենք մեր աճի կանխատեսումը՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն տարվա ընթացքում կլինի թիրախից որոշակիորեն ցածր. «Այսինքն, եթե մեր թիրախը 4 տոկոս է, մենք կանխատեսում ենք, որ այն կլինի ավելի ցածր։
Այս վերջին զարգացումների ընթացքում տեսնում ենք, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան նախկինում կանխատեսում էինք։ Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…