«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին:
Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել Վանեցյանի հրաժարականի վերջին պարբերության մեջ տրվող գնահատականները:
«Սխալ է իմ կողմից գնահատական տալը, շատ քիչ ժամանակ է անցել, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, ես ճանապարհին եմ կարդացել, մեքենայի ղեկին եմ իմացել, ասուլիսը լսել եմ մեքենայի ղեկին, ճիշտ չեմ համարում նման գնահատական տալ: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել թե´ վարչապետի, թե´ պարոն Վանեցյանի կողմից և չեմ էլ ուզում ընդհանուր ասել, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Պատասխանելով այն հարցին, թե այս մեկուկես տարվա ընթացքում Վանեցյանը կաշկանդվա՞ծ է եղել իր գործունեության մեջ, ասել է հետևյալը.
«Ես կաշկանդվածություն չեմ նկատել որևէ բանի մեջ, տեսել եմ լավ աշխատանք, այն, ինչ դուք տեսնում եք»:
Լրագրողները հետաքրքրվել են, թե տեղեկություններ ունի՞ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին, որի շուրջ ևս խոսակցություններ կան: Սիմոնյանն ասել է, որ որևիցե տեղեկություն չունի:
Ինչ վերաբերում է ՍԴ որոշման շուրջ ստեղծված իրավիճակին, որի վերաբերյալ այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստն է ընթանում, ասել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել, բայց հարցին, թե իրավական լուծման ճանապարհ ոմանք չեն տեսնում, պատասխանել է.
«Որպես իրավաբան` կարող եմ ասել, որ իրավական ճանապարհ կա միշտ, և դրա երկու ձև ես գիտեմ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…