ԱԺ նիստում բանավեճ տեղի ունեցավ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի միջև։
Ռուբեն Ռուբինյանը Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց․ երբ վերջինս ասում է, թե իրենց չի հետաքրքրում՝ ինչպես կքվեարկի ՔՊ խմբակցությունը, արդյո՞ք այդպիսով չի հետաքրքրում նաև՝ կընտրվի՞ ՄՊՀ անդամի իրենց թեկնածուն, թե՞ ոչ։
Ռուբինյանը հիշեցրեց, որ ՔՊ խմբակցության քվեարկությունից է կախված այդ ընտրությունը։
«Հայաստանին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովում։ Ինչ վերաբերում է ձեր քվեարկությունն ինձ հետաքրքրել-չհետաքրքրելուն, ես մինչ այսօր խոսքի ու գործի շեղում չեմ առաջացրել։ Երբ ասում եմ՝ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում։ Իրո՞ք ակնկալիք ունեիք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտին․ ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…