Լրահոս 24/7

«Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել․ առաջխաղացում չկա». Սարգսյան

«Այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ որևէ զինատեսակից կրակոցներ չկան», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով Երասխի կրակոցներին։

Սարգսյանի խոսքով՝ հետագայում կպարզվի, թե հատկապես ում կամ ինչն են թիրախավորել ադրբեջանցիները․ «Որոշակի լարվածության միտում նկատվում է։ Առաջին օրերին ադրբեջանական մամուլը և, առհասարակ, Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում․ դրանց, որպես կանոն, հաջորդում են որոշակի քայլեր»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ այս գործելաոճը բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում գործընթացին։

Սարգսյանն ասաց, որ իր տեղեկությունների համաձայն՝ Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago