ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրինական իրավունք ունի գաղտնի փաստաթղթեր պահել։ Թրամփը խոսել է իր կողմնակիցների հետ Բեդմինսթերում (Նյու Ջերսի), երբ Մայամիում նրան մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի պահման գործով:
«Լրտեսության մասին ակտի համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահի դեմ մեղադրանքները, որով ինձ 400 տարվա ազատազրկում է սպառնում իմ սեփական գրառումները պահելու համար, և ինչն արել է գրեթե ամեն նախագահ, երբևէ եղած ամենասարսափելի և արատավոր գործերից մեկն է։ Լրտեսության մասին օրենքը օգտագործվել է դավաճաններին ու լրտեսներին պատժելու համար և կապ չունի նախկին նախագահի հետ, ով օրինական կերպով պահել է իր փաստաթղթերը։ Լրտեսության մասին օրենքը չէ, որ վերաբերում է նախագահին, այլ նախագահի արձանագրությունների մասին օրենքը, որը չի հիշատակվել այս ծիծաղելի 44 էջանոց մեղադրական եզրակացության մեջ: Նախագահի արձանագրությունների մասին օրենքի համաձայն, որը քաղաքացիական է, ոչ թե քրեական, ես իրավունք ունեի պահել այդ փաստաթղթերը»,- ասել է Թրամփը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…
Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…