Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Նախարարը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է նաև Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկառդո Պատեռնո դի Մոնտեկուպոյի հետ` քննարկելու հումանիտար բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հարցում Մալթայի Ուխտի սկզբունքային դիրքորոշման համար և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Հռոմում տեղակայված համայնքային ավանդական կառուցներում, այդ թվում` Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում ևՀայ կաթողիկե քույրերի միաբանությունում։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության համար և քննարկել համատեղ ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…