Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դժգոհել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը Twitter-ում նշել է, որ Կոլոնան «միտումնավոր աչք է փակում» Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանում երկու ուղղություններով հայերի ազատ տեղաշարժի վրա»։

«Ըստ ամենայնի, «շրջափակման» հետ կապված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ նպատակաուղղված չի նկատվում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։ Սա ակնհայտորեն հակասում է անաչառության մասին հայտարարությանը»,- նշել է Այխան Հաջիզադեն։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել էր, որ ոչ մի երկիր այնքան չի անում, «որքան մերը ՝ Հայաստանի և իր հարևանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։

«Ի վերջո, մենք Հայաստանի կողքին ենք՝ նրան տրամադրելու մարդասիրական օգնություն։ Ավելին, այդ հարցը բարձրացվել է Քիշնևի գագաթնաժողովում, ինչպես, իհարկե, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Արգելափակումն անօրինական է, ինչպես նշել է Արդարադատության միջազգային դատարանը, որն անցյալ տարվա փետրվարի 22-ին Ադրբեջանին պարտավորեցրել էր դադարեցնել այն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այս որոշումը։ Տեսնում եք ՝ մենք Հայաստանի և հայերի կողքին ենք»,- ասել էր Կոլոնան։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago