Լրահոս 24/7

Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամուրջի մասին.

«Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:

Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն:

Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ, որտեղ գրված է.ՙՅիշատակ է /կամուրջըս Յարու/ թիլն որդի Գեվ/ որքի, շինեցի իմ /ծնօղաց, օվ անցնի/ ա /աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ /1835թ./՚:

Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից: Տեղանքից ելնելով` նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից: Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով»։

Թիվ 1

Recent Posts

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

8 minutes ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

25 minutes ago

ՌԴ նոր դեսպանը այսօր մեկնել է ԱՄՆ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է…

39 minutes ago

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio…

57 minutes ago

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

1 hour ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

1 hour ago