«Այսօր պատմական օր է, 1988 թվականի հունիսի 15-ին Երևանում ուսանողական երկարատև նստացույցերից, բողոքի ցույցերից հետո ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը պատմական որոշում կայացրեց և կողմ արտահայկտվեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատգամավորների՝ ՀՍՍՀ կազմ ընգրկվելու փետրվարի 20-ի դիմումին»,-խորհրդարանում 2022թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Վերջինս ամբիոնի մոտ կանգնած Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե իր նման նա էլ այդ օրերին ուսանող է եղել և ի՞նչ զգացմունքներ է ունեցել այն ժամանակ: Նիստը նախագահող Ալեն Սինոնյանը հիշեցրեց, որ ամբիոնի մոտ Հաշվեքննիչ պալատի նախագահն է:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, հենց էդ է, հաշվեքննություն է»: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ հիշում է այդ օրերը, ինքը սովուրում էր: Գեղամ Մանուկյանը հիշեց, որ 1988 թվականի փետրվարից հետո խորհրդային զորքերը շրջափակել էին Ազատության հրապարակը և մի պահ բողոքի ձայն չկար, մինչև ԵՊՀ 220 լսարանում մայիսին կայացած ուսանողական հավաքից հետո որոշվեց նստացույց սկսել:
«Մի քանի տասնյակ ուսանողներ հավաքվեցին Թատերական հրապարակում և սկսվեց համաժողովրդական պայքարի վերազարթոնքը: Այդ նստացույցի մասնակիցներից շատ-շատերը նահատակվեցին Արցախի ազատության համար՝ նահատակվեց Թաթուլը Կրպեյան, Վարդանը Բախշյան, Մովսեսը Գորգիսյան… Նահատակվեցին, որ իրենց պայքարը դադար չունենա՝ հանուն Արցախի ազատության, ինքնորոշման իրավունքի և վստահ, այդ պայքարը, հակառակ բոլոր դավաճանական գործողությունների, արդյունք ունենալու է»:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…