Լրահոս 24/7

ՀՀ-ի և Իտալիայի միջև ստորագրվել է հուշագիր

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը եւ Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։

Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն էր ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, այս ոլորտում ամրապնդել հայ-իտալական գործակցությունը, ինչպես նաեւ իրականացնել փորձի փոխանակում։ Հուշագրով սահմանվում է կողմերի միջեւ համագործակցություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լավագույն փորձի, ճանապարհային ոլորտի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակման, ճանապարհային անվտանգության բարձրացման միջոցով:

Հուշագրով նախատեսվում են երկու երկրների մասնագետների վերապատրաստում, պարբերական ճանաչողական այցեր՝ նպաստելու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաեւ՝ համատեղ կոնֆերանսների, սեմինարների, հանդիպումների և այլ ծրագրերի կազմակերպում։ Anas-ի ղեկավար Ալդո Իսիի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների համար համագործակցության և ինժեներական գիտելիքների փոխանակման կարևոր հնարավորություն է: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն էլ շեշտեց, որ հայկական կողմը շահագրգռված է ճանապարհաշինության եւ ճանապարհների կառավարման ոլորտում աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու եւ այն Հայաստանում ներդնելու հարցում։ Նա կարեւորեց նաեւ մասնագետների շարունակական վերապատրաստումը, ինչը ոլորտի զարգացման նախադրյալներից է։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

5 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago