Լրահոս 24/7

Ադրբեջանը շարունակում է ճնշումներ գործադրել թե ՀՀ-ի, թե Արցախի վրա. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանային սրացումներին։ Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել և միշտ կանխատեսել ու կանխարգելել Ադրբեջանի գործողությունները։

Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների առաջխաղացման փորձի մասին, նա նշել է. «Սա հերթական սադրանքն է ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր հատվածներում են կազմակերպում միջադեպեր և սադրանքներ՝ իրենց նպատակները առաջ տանելու համար։ Նրանք շարունակում են ճնշումներ գործադրել թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության վրա։

Ադրբեջանը Հակարայի կամրջում իրականացրած գործողությամբ շարունակում է խորացնել Արցախի շրջափակումը՝ փորձելով Հայաստանի Հանրապետության բոլոր հատվածներում ինքնուրույն սահմանագծում կամ սահմանազատում իրականացնել։ Լավ է, որ հայկական կողմը կարողացել է հետ շպրտել առաջխաղացումը»։

Սեյրան Օհանյանի համոզմամբ, Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ բանակցություններով որևէ պայմանավորվածության չեն գնալու և շարունակելու են ճնշումները Հայաստանի և Արցախի վրա. «Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման համար պետք է ձևավորի երաշխիքներ։ Այսինքն՝ ոչ թե խաղաղությունն է երաշխիք, ինչպես այսօրվա Կառավարության ղեկավարն է ասում, այլ երաշխիք են զինված ուժերը և խելացի արտաքին քաղաքականությունն ու դրա շրջանակներում իրականացվող հմուտ բանակցությունները»։

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago