Հասարակություն

Մարուքյանը դիմել է երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած սադրանքի տեսանյութը։

Նա հրապարակման մեջ հեշթեգով նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականնության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

«Սա ադրբեջանական զինուժի նոր սադրանք է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը  Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում։ Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվեց։ Լարվածությունն օրեցօր աճում է մշտական հարձակումներով, ու սա ևս մեկ փորձ է խաթարելու շարունակվող խաղաղ գործընթացն ու զրոյացնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago