Լրահոս 24/7

Չեմ տեսնում վերջին միջոցներին ապավինելու որևէ անհրաժեշտություն. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ես չէի ուզենա պատասխանել այն հարցին, թե մոտ ապագայում ինչ գործողություններ եք դուք ուզում լսել ինձանից, բայց մի բան ակնհայտ է՝ առաջին հերթին դա պետք է լինի ուղիղ խոսքը ժողովրդի հետ։ Երբ խոսում ենք Սահմանադրության մասին, ապա այն արձանագրում է մի շարք բարձրագույն արժեքներ։

Ժողովրդական ապստամբությունն ընդունված է, և Սահմանադրական իրավունքը դա նաև դիտում է որպես ժողովրդի իրավունք, թեև դրա մասին ուղղակիորեն գրված չէ, բայց բավական է բացել Սահմանադրական իրավունքի որևէ դասական դասագիրք, դրա մասին դուք այնտեղ կտեսնեք։

Բայց դա չի նշանակում, որ հենց դա է եղանակը կամ դա միակ եղանակն է, դա վերջին միջոցն է, որին դիմում է ժողովուրդը։ Այս պահին ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն գործելու ստանդրատ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցներին»,- ասել է Դավիթ Հարությունյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

4 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

4 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

4 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

5 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

5 hours ago