Armenia's Artur Aleksanyan celebrates after winning a gold medal during his Greco-Roman Wrestling 96kg gold medal match against Bulgaria's Vladislav Metodiev at the Senior Wrestling European Championship in Tbilisi
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) Հայաստանում բժշկական հետազոտություն է անցնելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը: Մարզիկը Հայաստան է վերադառնալու վաղը՝ սեպտեմբերի 18-ին: Հետազոտվելուց հետո որոշվելու է՝ ինչպես եւ որտեղ է բուժելու վնասվածքը:
Ալեքսանյանը կողի կոտրվածք էր ստացել Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի 2019թ. առաջնության ընթացքում՝ սեպտեմբերի 15-ին կայացած գոտեմարտերից մեկի ժամանակ: Ինչպես Ռաֆայել Ալեքսանյանը նշեց, հիմա եղբայրը դժվարությամբ է շնչում:
Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ, որը պետք է կայանար երեկ, բայց չկարողացավ մասնակցել այդ վնասվածքի պատճառով: Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը նշում էր՝ անհանգստանալու կարիք չկա, Արթուրը պատրաստ է գորգ դուրս գալ, սակայն մյուս կողմից էլ ընդգծում էր, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո իրենք նոր որոշում կկայացնեն:
Ավելին՝ armtimes.com
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…