Լրահոս 24/7

Սխալ եմ համարում ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին նման արտոնություն տալը. Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է․

«Վերջին օրերին շատերն են հարցնում՝ արդյոք ճի՞շտ է, որ ՏՏ ոլորտում աշխատողների եկամտային հարկը 20%-ից իջնելու է 5%-ի: Թեպետ հարցազրույցներում ասել եմ, բայց այստեղ էլ պարզաբանեմ:

Նման նախագիծ (ՏՏ ոլորտի արտահանող ընկերությունների համար եկամտային հարկի արտոնություն տալը) հանրային քննարկման դրել է Էկոնոմիկայի նախարարությունը: Հանրային քննարկման՝ ոչ ավելին:

Նախագծերը դեռ պետք է շրջանառվեն, մնացած գերատեսչությունները կարծիք պետք է հայտնեն, պիտի անցնեն նախանիստով, հետո կառավարության հավանությանն արժանանան, ուղարկվեն ԱԺ, ԱԺ-ն երկու ընթերցմամբ հավանություն տա, երկրի նախագահը ստորագրի, որպեսզի նախագծերը ուժի մեջ մտնեն: Տվյալ նախագիծն այդ փուլերը չի անցել: Այն ընդամենը հանրային քննարկման է դրված:

Եթե իմ կարծիքն եք ուզում, ես սխալ եմ համարում ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին նման արտոնություն տալը: Բազմաթիվ փաստարկներ կարող եմ նշել՝ ինչու է դա սխալ, բայց քանի դեռ այդ նախագիծը պաշտոնապես ԱԺ-ին չի ներկայացվել, զերծ մնամ մանրամասներից»։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

8 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

9 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

9 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

9 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

10 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

10 hours ago