Facebook
17.09.2019

Լա’վ, բայց քրեակա՞ն…, ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Հայրապետյան

Լա’վ, բայց քրեակա՞ն..., ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր նկատմամբ հարուցված քրեական գործին․

Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. շնորհակալությո՛ւն ՀՊՏՀ նոր ղեկավարությանը

Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ նոր ղեկավարությունից ինձ «ընկեր» ներկայացողները մի քանի անգամ նշել էին, որ «ֆինանսական խախտումներ» են բացահայտել և պատրաստվում են դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին: Թե ինչու են դա անում, կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար:
Եվ այսպես՝ ցնդաբանական «խախտումները», յուրաքանչյուր հաջորդ փուլում ֆիլտրվելով և նոսրանալով, հասել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության նպատակով:
Դրանք, ըստ էության, բաղկացած են 2 դեպքից.
1. Ինչպե՞ս կարող էի տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ իմ մտերիմը համարվող 2 աշխատակցի. չէ՞ որ նրանց անընդհատ աշխատանքի վեց ամիսը դեռևս չէր լրացել:
Հարգելինե՛րս, եթե իհարկե իսկապես չեք հասկանում, ուշադի՛ր կարդացեք Աշխատանքային օրենսգիրքը, որը ոչ միայն «որպես կանոն» ձևակերպմամբ արդեն իսկ չի արգելում արձակուրդի տրամադրումը, այլև հստակորեն սահմանում է, որ աշխատողի խնդրանքով արձակուրդը կարող է տրամադրվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Իսկ վերջինիս մեջ մատչելի հայերենով գրված է՝ ԳՈՐԾԱՏՈւԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՄԲ՝ այլ դեպքերում (տե՛ս կից նկարները):
2. Ինչպե՞ս կարող էր իմ պաշտոնավարման ընթացքում աշխատանքի ընդունված և իմ մտերիմը համարվող աշխատակիցը պարգևատրում ստանալ:
Ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, որ հերթական պարգևատրումը ստացել են բոլոր հիմնական աշխատակիցները՝ ԱՆԽՏԻՐ: Ավելին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ պարգևատրումը՝ որպես աշխատակիցների խրախուսման ձև, կիրառվել է բոլոր նախորդ տարիներին, և այդ ավանդույթն ընդամենը չի խախտվել:

Լա’վ, բայց քրեակա՞ն…, ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հնարված է ՀՊՏՀ նոր ղեկավարության կողմից՝ հասարակության մեջ ինձ բացասական կերպով ներկայացնելու համար։
Հրավիրում եմ մեր բոլոր գործընկերների, ուսանողների, շրջանավարտների, մամուլի և ամենակարևորը՝ պատասխանատու մարմինների ուշադրությունը այս ամոթալի և հուսահատ հետապնդմանը:

https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/2633951159989423

 

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ
20:09
Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
20:03
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի
19:25
Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի
Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր
19:23
Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել
18:48
Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
18:44
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում
18:13
Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում
«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար
17:42
«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար
Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ. Աթանեսյան
17:32
Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ. Աթանեսյան
Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար
17:25
Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
17:08
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի
16:38
ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի
23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ
16:28
23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է
16:17
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է
Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը
15:58
Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը