Լրահոս 24/7

Երկաթուղու վերականգնումը կսկսվի պայմանագրի ստորագրումից հետո. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը՝ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից։ Օվերչուկը, մասնավորապես, հայտարարել է.

«Փաստաթղթի նախագիծը ձևավորվել է և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։

Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան։ Դրանք, թերևս, ակնհայտ և հաջողությամբ կիրառվել են աշխարհի այլ ծայրերում, բայց երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։ Դուք հարցրիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը․ այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Կլինի հետո, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը գործում էր խորհրդային տարիներին ու շահագործվում և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից»։

Թիվ 1

Recent Posts

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

6 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

23 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

39 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

1 hour ago

Սա պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության ճանապարհին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…

2 hours ago