Լրահոս 24/7

Փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել. Ավինյան

«Բոլոր վարչական շրջաններում շաբաթվա ընթացքում իրականացվել են փոսալցման աշխատանքներ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ 600 մ² փոսալցման աշխատանքներ են մնացել», – Երևանի քաղաքապետրանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սա այն դեպքերից է, երբ տրամադրվածության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է. «Թեև անցած շաբաթ երեք օր անձրև է եկել, փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել՝ չնայած որոշ որակական և, տեղ-տեղ նաև, ոչ ամբողջական աշխատանքներին։ Բայց եթե այս ամենը հնարավոր էր անել մեկ շաբաթում, նշանակում է՝ մենք մեկ ամիս, ամիսուկես չպիտի խոսեինք»։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեք՝ քանի՞ տոննա ասֆալտ է սպառվել․ «148 տոննա»,- զեկուցեց Գրիգորյանը։

Տիգրան Ավինյանն առաջարկեց ապագայում նման դեպքերը բացառել, և երբ մեկ-երկու անգամ հարցը քննարկվում է, բոլորի ուշադրությունը սևեռվի կոնկրետ հարցի վրա։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago