Արցախ

Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ։

«Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն արժանացել։

Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Խորհրդային Ադրբեջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի և տեղահանության, ինչպես նաև 1990-ականներին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով ավելի քան 500,000 հայեր դարձել են փախստական, որոնք, ցավոք սրտի, իրենց կարգավիճակից բխող անհրաժեշտ ուշադրության և աջակցության չեն արժանացել մինչև այսօր։

2020 թվականի աշնանն ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է Արցախի շուրջ 40 000 քաղաքացիների բռնի տեղահանության, որի հետևանքով մարդիկ կորցրել են իրենց հայրենի տները, հողերը և ունեցվածքը։ Նրանց թվում են մարդիկ, որոնք արդեն երրորդ անգամ են տեղահանվել ադրբեջանական շարունակական ագրեսիայի պատճառով: Ապաստանելով հիմնականում Արցախի այլ բնակավայրերում և Հայաստանի Հանրապետությունում՝ նրանք պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց էլ շարունակում են բախվել սոցիալ֊հոգեբանական բազմաթիվ խնդիրների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կենսագործունեության գրեթե ամեն քայլափոխի։

Այսօր ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում շրջափակման մեջ՝ պայքարելով ինչպես տեղահանության, այնպես էլ շրջափակման հետևանքների դեմ։ Արցախի շրջափակման արդյունքում նրանց համար նախատեսված շուրջ 3700 բնակարանների կառուցումը կասեցվել է՝ Արցախ ներկրված շինանյութի բացակայության պատճառով։ Մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում և հանրակացարաններում։

Շրջափակման հետևանքով Արցախի պետական բյուջեի առջև ծառացած խնդիրների պատճառով Հայաստանում և Արցախում ժամանակավոր կացարանի կարիք ունեցող շուրջ 30 000 բռնի տեղահանված անձինք ժամանակին չեն ստանում բնակարանի վարձի ամսական փոխհատուցումը, ինչի հետևանքով նրանց սոցիալական վիճակն ու բնակարանային պայմանները զգալիորեն վատթարանում են։

Կենսական ենթակառուցվածքների մշտական խաթարման, թերսնման, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների բացակայության, Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգության սպառնալիքների պայմաններում փախստականի և բռնի տեղահանված անձանց հոգեկան առողջությունն ավելի է վատանում՝ ի հավելումն նրանց արդեն իսկ գոյություն ունեցող հոգեբանական խնդիրների։

Սրանք ընդամենը խնդիրների մի մասն են։ Բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների և խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից պատրաստվում է զեկույց, որը կհրապարակվի առաջիկայում՝ մանրամասն ներկայացնելով առկա բոլոր մարտահրավերները։

Միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

6 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

23 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

39 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

1 hour ago

Սա պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության ճանապարհին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…

2 hours ago