Ավարտվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Հունիսի 20-ին ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Դ․ Սարգսյանը Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ա․ Կիրակոսյանի, թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Ա․ Լալայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սևանի փողոցի 124 հասցեում գտնվող Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հիմնանորոգված շենքում։
Ամբողջությամբ վերանորոգվել են մոտ 650 քմ մակերեսով երկհարկանի շենքը և տանիքը։
Իրականացվել են շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ․ ձևափոխվել և վերակառուցվել են հանգստի սենյակները, խոհանոցը, հանդերձարանները, ավտոկայանտեղին։
Վերանորոգման աշխատանքներից հետո հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքն ամբողջությամբ գազաֆիկացվել է և ապահովվել կենտրոնացված ջեռուցման համակարգով։
Ջոկատի հիմնանորգված շենքում ստեղծվել են անձնակազմի համար աշխատանքային և կենսաապահովման անհրաժեշտ բոլոր պայմանները․ բարելավվել են կոմունալ բոլոր հարմարությունները, խոհանոցը համալրվել է համապատասխան գույքով։
Հիշեցնենք, որ շինաշխատանքները մեկնարկել էին 2022 թվականի նոյեմբեր ամսից՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ։
Հիմնանորոգված շենքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին, որը հնարավորություն է ստեղծում պաշաճ մակարդակով կազմակերպել ծառայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…