44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստից հետո այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Շուշիում ընթացող մարտերի վերաբերյալ Գլխավոր շտաբի պետն իրեն հակասական տեղեկություններ է հաղորդել: Այս մասին գրել է «Լուրերը»։
«Այդ օրերին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ես ինքս խոսել եմ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ինֆորմացիաները շատ հակասական էին Շուշիից եկող, գնացող: Հիշո՞ւմ եք՝ պարոն Վանեցյանն ամսի 8-ին զենքերը Վարդենիսում հանձնել է զինվորական ոստիկանությանը, և գնացել են, դեռ ամսի 9-ը չկար, դեռ մարտեր էին գնում:
Խնդիրներ կան բազմաթիվ և այդ խնդիրների պարզաբանման հետ կապված, երբ ասում են՝ բա ինչու երեք անգամ երկարացրիք ժամկետը. ծավալը շատ մեծ է: Էլ չեմ ասում՝ Քննչական կոմիտեի նյութերի մի ամբողջ փաթեթ պետք է գա այստեղ, որը նաև շատ հարցեր է առաջացնելու, և էլի շատ պաշտոնյաներ պետք է գան: Պարոն Փաշինյանից հետո էլի շատ կարևոր պաշտոնյաներ պետք է գան: Կարող եմ ասել՝ Արցախի Հանրապետության նախագահին մենք պատրաստվում ենք հրավիրել, ՊԲ հրամանատարի հրավերը պարզապես տեղերը փոխեցինք, որովհետև ես կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գա մի քիչ ավելի ուշ»,- ասել է Քոչարյանը:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…