Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննա կատարած այցի շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին, հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ: Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։
Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, ընդգծվել է ԶԼՄ-ների կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում։ Ընդգծվել է պրոֆեսիոնալ լրատվական գործունեության ապահովման տեսանկյունից լրագրողների կողմից էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը։
Թերեզա Ռիբեյրոն, իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը խոսքի և մամուլի ազատության իրավունքի իրացման գործում:
Հանդիպման շրջանակում Պաշտպանը հատուկ անդրադարձել է Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող և հասարակության բոլոր մակարդակներում դրսևորվող հայատյաց քաղաքականությանը:
«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում հասարակության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- նշել է Պաշտպանը:
Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…
Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…
Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…
Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…
2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ…