Լրահոս 24/7

Խորհրդարանը կարող է ասել, թե ինչ է մտածում, բայց որոշումը կայացնողը չէ. Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Պատասխանելով լրագրողների հարցին, Նատալի Լուազոն Լաչինի միջանցի իրավիճակի վերաբերյալ ասաց, որ գոյություն ունի արդադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։

«ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է փաստահավաք առաքելության գաղափարին և ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը՝ լիաթոք պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու շահերը։ Մենք նաև կողմ ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունելուն և որքան շուտ, այդքան՝ լավ, եթե ՄԱԿ-ի եվրոպական անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը։ Ես ուզում եմ նաև իմ զարմանքը հայտնել։ Գորիսի ճանապարհին՝ մինչև Լաչինի միջանցքի մուտքը, հանդիպեցինք ռուս խաղաղապահներին։ Ըստ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ նրանց դերը ներառում է ԼՂ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, ինչպես նաև անձանց և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովումը։

Առնվազն կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի մուտքի մոտ մենք որևէ նման բանի ականատես չեղանք։ Ուստի կարող եմ միայն տարակուսանք հայտնել, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում»,- ասաց Լուազոն։Հարցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ և սահմանափակվում է միայն հայտարարությունով, Լուազոն պատասխանեց․ « 2020թ․-ի հրադադարից հետո հստակ էր, որ ՌԴ-ն է պատասխանատու Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Ես շարունակում եմ զարմանալ, թե ինչու մինչ օրս իր առաքելությունը չի կատարում Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է և ՀԱՊԿ անդամ։ Գուցե Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ։ Ակնհայտ է, որ նման բան տեղի չի ունենում։

Մեզ զարմացնում է Ադրբեջանի կողմից գազի արտահանումը, քանի որ արտահանվող գազի ծավալը հիմա գերազանցում է Ադրբեջանի կողմից գազի արտադրության ծավալը։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի հետ պայմանավորվել, Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է,որպեսզի Ռուսաստանն այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում ենք, ԼՂ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով վատթարանում է՝ ոչ ԿԽՄԿ-ն, ոչ ռուսական բեռնատարներն այլևս մուտք չեն գործում»։

Նա նաև նշեց, որ ԵԽ-ն արդեն հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամաբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Պատժամիջոցների հարցով որոշում, սակայն, Խորհրդարանին չի պատկանում։ Խորհրդարանը կարող է ասել, թե ինչ է մտածում, բայց որոշումը կայացնողը չէ»,- հավելեց նա։

Թիվ 1

Recent Posts

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

46 seconds ago

Երկրաշարժ Հայաստանում

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…

15 minutes ago

Ավտոբուսի վարորդները դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց՝ դիմում գրեն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Ի պատասխան մամուլում…

26 minutes ago

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…

55 minutes ago

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

1 hour ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

1 hour ago