Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս Արցախի Հանրապետության: Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հայտարարությունում:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…