«Վճռականորեն մերժում ենք հունիսի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ մտքերը, թե իբր Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, «ապօրինի շրջափակում» է կիրառել Ադրբեջանի Լաչինի ճանապարհի վրա»,- հայտնել է Բաքուն։
ԱԳՆ-ն նշել է, որ «չնայած երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով անձանց թափանցիկ և անվտանգ անցման համար համապատասխան պայմաններ ստեղծմանը» (չակերտները Tert.am-ի), հունիսի 15-ին «Հայաստանի զինված ուժերի սադրանքը խանգարել է Լաչինի սահմանային անցակետով անվտանգ անցումը» (չակերտները Tert.am-ի)։
Հայաստանի և Արցախի սահմանային շրջանների ուղղությամբ հաճախակի կրակող պետության դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ «հայկական կողմը դիմում է նման սադրանքների՝ 2020 թվականից հետո զրկվելով Լաչինի ճանապարհին ապօրինի գործելու հնարավորությունից» (չակերտները Tert.am-ի)։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծավորության օրինակ է անվանել Ադրբեջանին ուղղված Հայաստանի մեղադրանքները՝ կապված «էթնիկ զտումների» հետ։ Ընդգծվեց, որ գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում հենց Հայաստանն է թիրախավորել խաղաղ բնակչությանը, էթնիկ զտումներ է իրականացրել մոտ 1 միլիոն ադրբեջանցիների նկատմամբ, ջարդեր իրականացրել և իր ռազմական սադրանքներով թույլ չի տալիս նրանց արժանապատվորեն և ապահով վերադառնալ իրենց հողերը։
Ադրբեջանական կողմը նաև անդրադարձել է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության թեմային։
««Միջազգային մեխանիզմի» կիրառման կոչերի առնչությամբ Ադրբեջանի՝ Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների հետ երկխոսության և այդ շրջանակներում հայազգի բնակիչների «իրավունքների և անվտանգության» խնդիրների լուծման կոչերի հետ կապված՝ մենք ընդգծում ենք. ևս մեկ անգամ, որ հայազգի բնակիչների հետ երկխոսությունը, ինչպես նաև ադրբեջանական օրենսդրության շրջանակներում Ադրբեջանի տարածքում բնակվող անձանց իրավունքների ու ազատությունների ապահովման հարցը Ադրբեջանի ներքին գործն է»,- հայտնել է ԱԳ նախարարությունը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…