«Իսլամական պետություն» ահաբեկիչները սպառնում են Թուրքիային

«Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «ԻՊ»-ի աջակիցները Twitter-ում հրապարակել են Թուրքիայի տարբեր նահանգներում արված լուսանկարներ, որոնցում DEAŞ-ի զինյալները ցուցադրում են իրենց զենքերն ու ինքնաշեն ռումբերը։ Իսկ լուսանկարները մակագրվել են՝ «Շատ շուտով» գրությամբ։

Հրապարակվել է նաև շուրջ 30 րոպե տևողությամբ ձայնագրություն, որը, ըստ պնդումների, պատկանում է DEAŞ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Վերջինս հայտնում է աշխարհի մի շարք վայրերում, այդ թվում՝ Թուրքիայում սպասվող ահաբեկչությունների մասին։ Մասնավորապես սպառնալիքներ են հնչեցվել Թուրքիայի Անկարա, Շանլըուրֆա և Մարդին նահանգների վերաբերյալ։

Նաև նշվում է, որ այդ խմբավորումն ամեն ինչ կանի՝ բանտերում պահվող DEAŞ–ականներին ազատելու համար։ Ենթադրյալ ահաբեկչական գործողությունների ժամանակացույցի մասին ոչինչ հայտնի չէ։ Եթե ձայնագրության մեջ խոսողն իսկապես Բաղդադին է, ապա սա նրա առաջին հրապարակային ելույթն է ապրիլից հետո։ Ապրիլին Բաղդադին 5 տարվա դադարից հետո քարոզչական տեսանյոււթ էր հրապարակել։

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

35 mins ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

46 mins ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

1 hour ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

1 hour ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

2 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

2 hours ago